Հայր և որդի Սմբատյանների դեպքը թո՛ղ որոշի դատարանը։
Դա երկար ու քաղաքականությամբ բորբոքված գործ է... Ագահությունը արատ է երկուստեք։
Այլ բան եմ ասում. տարիներ առաջ Սերգեյ Սմբատյանը եկել էր Աստանա (Ղազախստան)։
Երևանից հանձնարարական (դիմավորել-հյուրընկալել-ճանապարհել) պետք չէր համերգին Դեսպանի ներկա լինելու համար։
Հարազատ ԱԳՆ-ն չէր էլ հասցնի նրա համերգացանկին հետևել։
Քիչ է եղել, երբ քիթս տնկած նստել և չեմ էլ սպասել, թե ո՛վ կմոտենա ակնածանք հայտնելու։
Համերգն ավարտվեց։
Հրաժեշտի պահին հասկացա՝ ոչինչ չենք կարող փոխել այն մեծ ընթացքում, որը կոչվում է համաշխարհային աստղի սլացք։
Աներևակայելի հպարտ եմ և այդ մասին ասում եմ իմ զավակներին, թոռներին, սիրելիներին, անծանոթներին...
Կեցցե՛ս, Սերգեյ Սմբատյան, տաղանդը և համբավը քամուն տալ անհնար է...
Արա ՍԱՀԱԿՅԱՆ